Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակիցները կրկին պարգևատրվել են, պարգևատրման ֆոնդը կազմել է ավելի քան 65 միլիոն դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։

 

840 հազար դրամ պարգևավճար են ստացել նաև քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը, Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, Իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանը, ինչպես նաև ևս 6 աշխատակիցներ։ Պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 65,429, 428 դրամ։