Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 29-ին, ժամը 19:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 71/5 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Գայանե Գ.-ն (ծնված 1966 թ., ունի առողջական խնդիրներ) ներսից բացել է բնակարանի դուռը. հյուրասենյակի անկողնում հայտնաբերվել է Կարինե Գ.-ի (ծնված 1962 թ.) դին: