Հայ-ադրբեջանական սահմանին Ամանորի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 1–ին, ԼՈՒՐԵՐ.com–ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ կրակոցներ եղել են, բայց շատ քիչ. «Մենք էլ գրեթե պատասխան կրակ չենք բացել, որովհետեւ հանգիստ վիճակ է եղել»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց նաև, որ պատահարներ չեն գրանցվել: