Օրերս Կոնստանտինը ՀՀ նախկին վարչապետ, սլավոնական համալսարանի ներկայիս ռեկտոր Արմեն Դարբինյանին մի հատ շատ հստակ հարց էր հղել: Հղում անելով Դարբինյանի այն խոսքերին, որ անցնող տարվա մեծագույն ձեռքբերումները տնտեսության կլանային բնույթի ապամոնտաժումն է, Կոնստանտինը խնդրել էր պարոն Դարբինյանին պատասխանել' արդյո՞ք, օրինակ, Մալաթիայի կոմս Սամվել «Le Fiqeau» Ալեքսանյանի գործունեությունը կլանային բնույթ չի կրում:
Դարբինյանը հարցադրմանը արձագանքեց անձնական վիրավորանքների շարանով: Ընդ որում, այդ շարանը հասցեագրված էր, թե Կոնստանտինին, ով նույնպես զսպվածություն չէր դրսևորել, և թե նրանց, ովքեր սկզբունքորեն չէին անցնում անձերի: Սա էր Դարբինյանի կարծիքով թեման ցրելու լավագույն ձևը: Վերջում էլ բլոկեց Կոնստանտինին:
Մոտ օրերս ձեր բոլորի ուշադրությանն եմ ներկայացնելու մի քանի փաստ, որոնք վկայում են վերոհիշյալ «կոմսի» ու գերագույն գլխավոր խմբագրի՝ Նիկոլ Փաշինյանի, այնպիսի հանցավոր համագործակցության մասին, որ էս «երկիր ՀԺ»-ի ամենա գովազդված ու սարսափելի սկանդալները կխամրեն:
Բայց մինչև դրան հասնելը, ես մի մարտահրավեր եմ ուզում հայտարարել: Առաջարկում եմ բոլոր ընկերներիս միանալ ինձ ու պարտադրել Արմեն Դարբինյանին վերջիվերջո պատասխանել իրեն հասցեագրված հարցին: «Արդյո՞ք Սամվել Ալեքսանյանի ներկայիս գործունեությունը չի կրում կլանային բնույթ»: Էս պարզ հարցը պետք ա տանք էնքան, մինչև կամ նա պատասխանի, կամ էլ դառնա հայկական սոցցանցերի 2020 թվականի գլխավոր մեմերից մեկը:
Պետք է հերթով այդ հարցը տանք Դարբինյանին, իրեն թեգենք ու կամ ստիպենք, որ պատասխանի կամ ստիպենք, որ բլոկի մեզ: Բլոկվելու դեպքում մարտահրավեր ենք նետում մեր հաջորդ ընկերոջը: Ու արդեն նա է սկսում անընդհատ նույն հարցադրումը հնչեցնել...
#Դարբինյանը_պիտի_խոսի