Հարավկորեացի լրագրողուհի Չոն Մին Կիմը ուշադրություն է հրավիրել Հյուսիսային Կորեայի առջնորդ Կիմ Չեն Ընի մասին ֆիլմի կադրերի վրա։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ Երկրի հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմը արդեն տարածվել է համացանցում: Այն հասանելի է նաև YouTube- ում։
Տեսանյութում պատկերված են կին զինծառայողներ, ովքեր պարում են, նվագում են տարբեր երաժշտական գործիքներ և երգեր երգում՝ ի պատիվ ԿԺԴՀ առաջնորդի: Նա նստած է հակառակ կողմում սեղանի մոտ և ծափ է տալիս: Հաջորդող կադրերում երևում է, թե ինչպես է պետության ղեկավարը ուրախ ժպտալով կանգնած՝ կանանցով շրջապատված: