Հաղորդավարուհի Սահար Աբբաս Ջամիլը հորդանանյան Dijlah TV հեռուստաալիքով հեռարձակվող «Դուք եք որոշողը» հաղորդման ուղիղ եթերում իմացել է եղբոր՝ իրաքցի գեներալ-մայոր Տարիկ Աբբաս Ջամիլի մահվան մասին:
Ինչպես հայտնում է Լենտան, հաղորդավարուհին ներողություն է խնդրել տխուր լինելու համար:
«Լրագրողի հիմնարար սկզբունքն անձնական կյանքն աշխատանքային պարտականություններից տարանջատելն է, սակայն ինձ հենց նոր հայտնեցին, որ մահացել է իմ ավագ եղբայրը»,- հայտարարել է հաղորդավարուհին' կարողանալով զսպել արցունքները:
«Մենք կշարունակենք հաղորդումը' հօգուտ ճշմարտության, և կհաղորդենք, թե ինչ է տեղի ունենում Իրաքում»,- հավելել է նա:
Հաղորդավարուհու եղբայրը եղել է Իրաքի ռազմաօդային ուժերի օդաչու, որը մահացել է Բաղդադի մերձակայքում Ալ-Բալադ ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորակականները:
Կոմպոզիտոր Աբբաս Ջամիլի դուստրն ավելի վաղ աշխատել է իրաքյան հեռուստատեսությունում: 2017 թվականին սկանդալային հեռացումից հետո լրագրողը տեղափոխվել հարևան Հորդանան: