Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Զինծառայողը տեղափոխվել է Երևանի ԿԿԶՀ, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Կատարվում է քննություն: