Մեքսիկայի իշխանությունները հետաքննում են մանկապիղծի նկատմամբ կատարված ինքնադատաստանի դեպքը:

Ինչպս հայտնում է Pressa TV-ն, Չիապաս նահանգի Կակաոատանե բնակավայրում Ալֆրեդո Ռոբլերո անունով տղամարդը բռնաբարել և սպանել է Ջարիդ անունով  6-ամյա աղջկան:

Երեխան կորել է հունվարի 9-ին, հաջորդ օրը գտել են նրա դին:

Աղջկա հորաքույրը ցանկացել է հանցագործին ոստիկանություն տանել, բայց զայրացած ամբոխը թույլ չի տվել:

Տղամարդուն ծեծի են ենթարկել, կապել սյունից և ողջ-ողջ այրել:

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, սակայն տղամարդն արդեն մահացած է եղել: