Արգենտինայում աղջիկը քիչ էր մնում կորցներ աչքերն ու քիթը հարևանուհու շան հետ լուսանկարվելիս: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Նշվում է, որ ֆոտոսեսիայի ժամանակ շունը հանկարծակի կծել է աղջկա դեմքից:
Պարզվել է, որ արգենտինուհին լուրջ վնասվածքներ է ստացել: Նրա դեմքին ավելի քան 40 կար է դրվել:
«Ես չգիտեմ, թե ինչու այդպես եղավ: Հավանաբար ես նրան վախեցրի, երբ փորձեցի գրկել»,- ասել է աղջիկը: