ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան բոթը լսելուն պես նշված հասցե էր ժամանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Համացանցում հայտնվեցին տեսանյութեր, թե ինչպես է Հրայր Թովմասյանը սգում Կուտոյանի մահը, նա պարզապես չէր կարողանում զսպել արցունքները:
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը հրապարակել է Կուտոյանի և Հրայր Թովմասյանի լուսանկարներից, որից հասկանալի է դառնում, որ նրանք մտերիմ ընկերներ են եղել: