«Անհագստություններ կան, բոլորն են հետաքրքրված, որ հետաքննությունը բաց լինի: Եթե անվտանգության հետ կապված սպառնալիքներ կան պետք է ամբողջությամբ հետաքննենք և հանրությանը ներկայացնենք»:

Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանստի արարողությունից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽՔ Արմեն Գրիգորյանը:

Նա չհամաձայնեց դիտարկմանը, թե վարչապետը ցավակցական ուղերձ չի հղել՝ նշելով, որ կառավարությունն արձագանքել է: Նկատենք, որ նա թերևս մինչև այս պահը Կուտոյանի հոգեհանգստին մասնակցած ներկայիս իշխանության միակ ներկայացուցիչն է: