ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում գտել են անհայտ կորած կնոջը, որը մի քանի օր անցկացրել է ձյան տակ թաղված մեքենայի մեջ: Այդ մասին հայտնում է The Independent-ը:

68-ամյա Փոլ Բեթ Ջեյմսը փնտրվում էր հունվարի 9-ից: Չորեքշաբթի օրը՝ հունվարի 15-ին, նրա մեքենան նկատել են որոնման ուղղաթիռից: Մեքենան թաղվել է ձյան տակ նահանգի հյուսիսում գտնվող լեռներով անցնող ճանապարհի մոտավորապես 140 մ հեռավորության վրա:

Ուղղաթիռով թռչող երկու ոստիկաններին հաջողվել են հասնել մեքենային: Ներսում նրանք գտել են Ջեյմսին, որ վեց օր անց էր կացրել ձյան տակ: Նա դիմակայել է ուժեղ սառնամանիքներին, երբ օդի ջերմաստիճանը հասել է մինչև մինուս 34 աստիճանի:

Կինը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է կայուն: