ՀՅԴ-ը դատական հայտ է ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Վիրավորանքի և զրպարտության համար դիմել ենք դատարան: Գործը դատարանը վարույթ է ընդունել: Պահանջում ենք, որ Բաբաջանյանը ներողություն խնդրի և հերքի»,-ասաց նա:

 

Դեռ հայտնի չէ, թե, երբ կլինի առաջին դատական նիստը, իսկ գործը մակագրված է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:

 
 

Դիմումի հիմքում ընկած է Արման Բաբաջանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը:

 

Նշենք, որ Արման Բաբաջանյանն այդ ելույթում Դաշնակցությանն անվանել էր ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարտիզանական մարտեր մղել պետության դեմ: