Այսօր ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է միջադեպին' գրելով.
«ՀՀ Ոստիկանության պետի ժպ Արման Սարգսյանի պրոֆեսինալ գործողությունների արդյունքում՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով»: