Ինչպես գրում է vokrugsveta.ru-ն, Երևանից 30 կմ հարավ-արևմուտք ընկած տարածքում գիտնականները հայտնաբերել են մեր թվարկության 2-րդ դարում կառուցված ջրատար համակարգ: ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայտնել է, որ հաջողվել է գտնել ջրատար համակարգի հիմքը: Կառուցվել է 114-117 թ.թ.: Հնագիտական աշխատանքները շարունակվում են:

Կայքը նշում է, որ ջրատարը գտել են պատմական Արտաշատի տարածքում, որը մ.թ.ա 185 թ. մինչև 120 թ. մ.թ. եղել է Մեծ Հայքի մայրաքաղաքը:

vokrugsveta.ru