Մինսկի բժիշկները նևրաստենիա և նյարդային խանգարումներ են ախտորոշել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ: Նրան նյարդային լարվածությունը հանող դեղամիջոցներ ու հանգիստ են նշանակել։ Այս մասին հայտնում է «Новые Ведомости»-ի կայքը՝ վկայակոչելով «Незыгарь» Տելեգրամ-ալիքին:

Սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել բուժօգնության դիմել և նրան բուժող բժիշկը Նևրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանն է: