Չինաստանի հիվանդանոցներից մեկում տեսագրել են, թե ինչպես է տենդից ցնցվում կորոնովիրուսով վարակված հիվանդը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես երևում է տեսանյութում, հիվանդանոցային մահճակալին պառկած տղամարդը ցնցվում է, իսկ կողքին կանգնած դիմակով կինը պահում է նրա գլուխը:
36-ամյա բնակչուհին տեղի լրատվամիջոցներին հայտնել է, որ մի ամբողջ շաբաթ փորձել է ամուսնուն բուժհաստատություն տեղափոխել՝ ստուգելու համար նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը:
Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 56-ի, իսկ հիվանդներինը՝ շուրջ 2000: