Կուրսկի բնակիչը ծայրահեղ քայլերի է դիմել ալիմենտ չվճարելու համար, սակայն խուսափել չի հաջողվել: Նա նախ փոխել է սեռը, ապա՝ անձնագիրը և բնակության հասցեն:
800 հազար ռուբլի ալիմենտի պարտք կուտակած տղամարդու նոր բնակության հասցեն իմացել են դատական կատարածուներն ու գնացել նրա ետևից: Մեծ է եղել նրանց զարմանքը, երբ նախօրոք տրամադրված հասցեում նրանց դիմավորել է մի կին՝ արտաքինից շատ նման որոնվողին: Հետագայում պարզվել է, որ կինը հենց այդ տղամարդն է: Նրան առայժմ միայն նախազգուշացրել են, որ ալիմենտից հետագա խուսափումը կհանգեցնի ադմինիստրատիվ, ապա նաև՝ քրեական պատժի: