Պապուա-Նոր Գվինեայի ափամերձ շրջանում կինը մերկ ձեռքերով պայքարել է ագրեսիվ շնաձկան դեմ: Տեղի ունեցածը տեսանկարահանվել է եւ հետաքրքրել Yahoo! News-ին:
Քրիստին նկարահանում էր ստորջրյա ֆլորան եւ ֆաունան, երբ նրա ուղղությամբ անսպասելիորեն սկսել է լողալ շնաձուկն իր ձագի հետ: Քանի որ կինը շնաձկների հետ շփման փորձ է ունեցել, նա կարողացել է փախչել գիշատչից նրան բռունցքով հարվածելով:
Քրիստիի մոտ շնաձկների համար նախատեսված կերով լի կոնտեյներ է եղել, որը դայվերներին հնարավորություն է տվել անվտանգ տարածությունից հետեւել շնաձկներին: Սակայն ոչ մեծ ձուկը գնացել է դեպի լողացող «որսը»: Բռունցքի հարվածը վախեցրել է գիշատչին, նա իսկույն փախել է:
Ձուկը շարունակել է կեր փնտրել, սակայն չի վերադարձել Քրիստիի մոտ: