«Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանն ազատ արձակվեց ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը բերման ենթակվելու ընթացքում վնասվածքներ է ստացել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց միաբանության անդամներից Լիլիթ Թումանյանը։

 

«Ադեկվադ» միաբանության տարածած հայտարարության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև «Ադեկվադ միաբանության» համահիմնադիր Արթուր Դանիելյանը։

«Հայտնի դարձավ, որ առևանգվել են նաև «Ադեկվադ միաբանության» համահիմնադիրներ Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը։ Ռեպրեսիվ ռեժիմը գործի է դրել իր ուժային և քարոզչական ողջ զինանոցը ընդդիմախոսներին լռեցնելու, ահաբեկելու և վախի մթնոլորտ տարածելու նպատակով»,– ասվում է միաբանության հայտարարությունում։

 
 

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն բերման է ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր Նարեկ Մալյանը` ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։