Եգիպտական հիերոգլիֆների հետ կապված բոլոր հարցերը գիտնականները վաղուց պարզել են, իսկ ահա հին վիկինգների գիրը դեռևս բազմաթիվ հարցերի տեղի է տալիս։ Վերջերս կատաված բացահայտումը հնագետներին ստիպել է լրջորեն մտածել այս թեմայի շուրջ։

Հսկայական գրանիտե սալիկների վրա գրված գաղտնի կոդը, որը հայտնաբերվել է Շվեդիայում, կարող է սովորական թվալ։ Սակայն պրոֆեսոր Պեր Հոլմբերգի գլխավորությամբ՝ Գյոթեբորգի համալսարանի հետազոտողների խումբը փորձում է հասկանալ նախնիների հաղորդագրությունը։ Գործընթացն իր հունով է ընթանում, և բոլորովին վերջերս գիտնականները նախազգուշացում են հայտնաբերել «աշխարհի վերջի մասին»։

 

 

Ըստ մասնգետների գնահատականների՝ գրություններն արվել են մեր թվարկության 800-ական թվականներին սկանդինավյան վիկինգների կողմից։ Ուսումնասիրությունը հրապարակվել է «Futharc. հնագիտական հետազոտությունների միջազգային ամսագիր» գիտական ամսագրում։ Գիտնականները ենթադրում են, որ սալիկների վրա կատարված գրառումները հուշում են աշխարհի վերջի մասին՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ, քանի որ տեքստում նշվում է նաև «պայքար եղանակի դեմ» արտահայտությունը։

 

 

Հին վիկինգները պատմում են եղանակային հետաքրքիր ճգնաժամերի մասին, ինչպիսին է, օրինակ, «արևի մահը»։ Նրանք այդ երևույթը կապում են Թեոդորոս Մեծի կառավարման տարիների՝ 496-523 թթ. հետ։ Գիտնականները նշում են, որ նրա կառավարման ժամանակահատավծան է հենց նշվում, քանի որ դրանից հետո մի քանի հրաբուխ է ժայթքել, րոոնք էլ Եվրոպան թողել են խավարի մեջ։ Բացի դրանից, այդ ժամանակ բնակչությունից բնակչություն ծանր հիվանդություններ էին փոխանցվում։ Եվ անգամ Թեոդորոսի մահից տարիներ անց իմաստունները կարծում էին, որ նա դեռևս ազդեցություն ունի եղանակի վրա։