Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, գրել է.
«Փաստորեն գործադիր իշխանության ղեկավարը նույնիսկ չփորձեց թաքցնել իր ուղղակի առնչությունը հանրային հեռուստաընկերության կողմից տարածված խայտառակ նյութին։
Սահմանադական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։
Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»: