Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրվա առթիվ, «Armenian Arm» հայրենասիրական-հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր աննախադեպ միջոցառումների շարք։ Մեծ բեմ, հզոր լուսավորություն, երգիչ-երգչուհիներ, պարային համույթներ, ուղղաթիռներ, շքեղ հրավառություն:

 

 

Տպավորություն էր, որ այս աննախադեպ միջոցառումները պետական բյուջեի վրա բավականին մեծ ազդեցություն ունեցած կլինեին, սակայն ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Armenian Arm» հայրենասիրական ՀԿ-ի հիմնադիր ղեկավար Վահան Խորխոռունին ասաց, որ միջոցառումները կազմակերպվել են հասարակական հիմունքներով՝ ի փառս Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի։

 

«Անգամ մեկ լումա չի ծախսվել Պաշտպանության նախարարության կամ պետության կողմից»,- ասում է Վահան Խորխոռունին։

 
 
 

Միջոցառման կարգախոսն է եղել «Անել առավել, քա՛ն... Հանուն Խաղաղության»: Սա նպատակ ունի բանակի օրն իսկական տոն դարձնել հայ ժողովրդի համար և առավել ընդգծել և բազմապատկել սերն ու նվիրվածությունը  հայրենիքի, ՀՀ Զինված ուժերի հանդեպ: