Հունվարի 28-ին Միլան-Երևան ուղղությամբ չվերթի իրականացման ընթացքում տեղի ունեցած միջադեպը լայն քննարկման արժանացավ: Միլանում չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռի նստեցման/գրանցման հարցում, ինչի արդյունքում՝ ուղևորները ստիպված են եղել Երևան վերադառնալ այլ չվերթներով:

ԼՈՒՐԵՐ. com-ի թղթակիցը զրուցեց ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչու այդպես ստացվեց և ինչպես խուսափել նման իրավիճակներից:

 

«Միակ պատճառը հաշվառման մեկ պատուհան ունենալն է: Մարդիկ  սպասել են իրենց հերթին, բայց գրանցման ժամանակը սպառվել է, ուստի՝  ուղևորների մի մասը չի հայտնվել ինքնաթիռում: Իրականում, լոուքոսթերների դեպքում սա նորմալ պրակտիկա է: Նրանք անվստահելի են և նրանց գործառույթները չեն վերահսկվում»,- ասաց նա:

 
 
 

Խաչատրյանի խոսքով՝ լոուքոսթեր ընկերությունների, այդ թվում և «Ryanair» ավիաընկերության աշխատելաոճը այլ է, քանի որ նրանց շահույթը կախված է շրջանառությունից: 

 

«Ուղևորը օնլայն չեքին է անցնում, բայց միևնույն է՝ հերթ է կանգնում այլ ուղևորների հետ, ըստ էության՝ չունենալով որևէ արտոնություն: Նշեմ, որ նրանց մոտ հաշվառումը տևում է 25 րոպե, որից հետո փակվում է ինքնաթիռի դուռը և օդաչուն պատրաստվում է թռիչքի»,-ընդգծեց փորձագետը: 

 

Նա շեշտեց, որ մոտ 180 ուղևորից բաղկացած ինքնաթիռի համար 25 րոպեն ու հաշվառման մեկ պատուհանը չափազանց քիչ են: 

 

Խաչատրյանը պարզաբանեց, որ լոուքոսթերները ամբողջ աշխարհում են այդպես աշխատում, քանի որ նրանց աշխատելաոճն է այդպես. «Եվրոպական երկրների համար սրանք շատ լավ տարբերակ են, քանի որ չվերթների մեծ մասը մեկ ժամ ու կես են տևում, բայց Հայաստանի դեպքն այլ է: Եվրոպայի չվերթները մինիմում 4 ժամ են տևում»:

 

Դիտարկմանը, թե նման դեպքեր էլի կլինեն՝ նա պատասխանեց. «Կլինեն, քանի որ բոլորն են ուզում մատչելի գներով ճամփորդել: Իրականում, ստանդարտ ավիաընկերությունների դեպքում, մեկ պատուհանով հերթագրում բացառվում է, քանի որ այդ ընկերությունները լուրջ տուգանքներ են վճարում և հեղինակություն ունեն»:

 

Փորձագետի հորդորն է՝ ավել զգույշ և ուշադիր լինել: 

 

 

 

 
5
 
STOPPED