Ճանապարհային ոստիկանության կողմից ընթացիկ տարվա հունվարի 1-ից 29-ը հայտնաբերվել է 138 վարորդ, որոնք տրանսպորտային միջոցը վարել են ոչ սթափ վիճակում, և նրանց արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 1 գրամը, կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցել է 0․5 միլիգրամը։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է ՀՀ ոստիկանության «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: Հայտնաբերված վարորդները 1 տարի ժամկետով զրկվել են վարորդական իրավունքից:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: