Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ներկա են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների վարչապետները:

Առաջին անգամ նիստին մասնակցում է Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուն. Մոլդովան ԵԱՏՄ դիտորդ է: