Տեսել եմ մամուլում նման հաղորդագրություն, սակայն ուզում եմ ասել, որ որևէ մարդու մեղավորության ապացուցումը միայն նախաքննության և դատաքննության վրա է և ստորագրությունները չէ, որ պետք է որոշեն՝ մարդը մեղավոր է, թե՝ չէ։ Այս մասին այսօր ասուլիսում, անդրադառնալով Ռազմիկ Աբրահամյանի համար շուրջ 200 գինեկոլոգի կողմից կազմակերպված ստորագրահավաքի հարցին, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր ստորագրել են, դա երևի իրենց իրավունքների շրջանակներում է, չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել։ Ամեն մարդ ազատ է իր կամքը արտահայտել, այդ նամակը խոսքի ազատության շրջանակներում կարող ենք դիտարկել»,- ասաց նախարարը