Բելառուսի Մոգիլև քաղաքում 9-ամյա տղան գողացել է հոր ավտոմեքենան և գանցել դպրոց:
Канал 24-ի փոխանցմամբ՝ անվտանգության տեսախցիկները ֆիքսել են գողությունը, այդ պատճառով էլ հնարավոր է եղել հեշտությամբ ճանաչել գողին:
Պարզվել է, որ ղեկին եղել է մեքենայի տիրոջ որդին:
Օգտվելով հոր բացակայությունից՝ տղան վերցրել է մեքենայի բանալիները և գնացել դասի:
Նշվում է, որ տղան առանց խնդիրների վարել է մեքենան և անվնաս հասել դպրոց: