Համագյուղացիները քարկոծել են Սուրեշ Բատամ անունով տղամարդուն, ով նախօրեին մոտ 20 երեխա էր պատանդ վերցրել հնդկական Ուտար-Պրադեշ նահանգում: Այս մասին հայտնում է NDTV-ն:

Հիշեցնենք, որ Սուրեշ Բատամը երեխաներին հրավիրել է իր դստեր ծննդյան տոնին, սակայն այնուհետև նրանց պատանդ է վերցրել։ Երբ տեղի բնակիչները փորձել են օգնել անչափահասներին և բացել տան դուռը, Բատամը նրանց վրա սկսել է կրակել։

Տղամարդը երեք ոստիկան է վիրավորել և մեկ բնակչի։