Լոնդոնյան կինոքննադատների խմբակի ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչներն անվանել են հաղթողներին: Ցուցակը հրապարակվել է միջոցառման կայքում:
«Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակին է արժանացել կորեական «Պարազիտներ» ֆիլմը: Նախագծի ռեժիսոր Պոն Ջուն-հոն ճանաչվել է լավագույն ռեժիսոր:
Լոնդոնյան քննադատները Խոակին Ֆենիքսին հռչակել են տարվա գլխավոր դերասան՝ նշելով նրա դերը «Ջոկեր» ֆիլմում: Լավագույն դերասանուհի է ճանաչվել «Ջուդի» դրամայում գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Ռենե Զելվերգերը: Փորձագետները նշել են նաև Նոա Բաումբակի «Ամուսնության պատմություն» ֆիլմի սցենարը, որը գրվել է հենց ռեժիսորի կողմից:
Երկրորդ պլանի դերի համար մրցանակներ են ստացել Լորա Դեռնը («Ամուսնության պատմություն») և Ջո Պեշին («Իռլանդացին»): Բրիտանացի լավագույն դերասաններ են ճանաչվել Ռոբերտ Փաթինսոնը և Ֆլորենս Պյուն:
Հունվարին «Պարազիտներ» ֆիլմը շահել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակը: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակը ստացել է Խոակին Ֆենիքսը, իսկ երկրորդ պլանի տղամարդու դերի համար՝ Բրեդ Փիթը՝ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ռենե Զելվեգերը, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Լորա Դեռնը: