Ոստիկանության շենքից դուրս գալով՝ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, դեկտեմբեր ամսին իրենց տունը խուզարկելուց հետ հայտարարություն է արել, որ իրենց տանից հանել են «Սու 35» տանկ, «БТР», «БМП»:
«Դեկտեմբեր ամսին մեր տունը խուզարկելուց ես ասեցի, որ մեր տանից հանել են ՍՈՒ 30, տանկ, էլ չեմ հիշում՝ ինչ։ Երբ հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց ա ի ու դանդաղ խոսում ու մտածում, իսկ եթե դանդաղ խոսում ու մտածում ա, ուրեմն դանդաղ էլ հասկացել ա։ Ինձ թվում ա՝ ինքը իմ գրպաններում փնտրում ա ՍՈւ35-ը, տանկերը։ Բնականաբար հասկանում եք՝ ում հանձնարարությամբ ա, հերթական կապիկությունն էր ընդհամենը։ Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող վախեցնել։
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամոթ չի ոստիկանի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ մի գեղեցիկ օր ես եմ պառկեցնելու ասֆալտին և ոտքերս մաքրելու իրենց վրա, էդ հաստատ տենց լինելու ա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: