«Մեր մանկության տանգո» ֆիլմի հայտնի «վառեմ-մարեմ»-ի պատշգամբը՝ այսօր:
Ալբերտ Մկրտչյանի ինքնակենսագրական` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շատ ու շատ արտահայտություններ թևավոր խոսք են դարձել, օրինակ` «Լուսը վառել եմ ու պտի վառեմ»։ 1984 թվականին նկարահանված ֆիլմը հետպատերազմյան տարիների հայ կնոջ, ընտանիքը պահպանելու նրա պայքարի մասին է։
Նշենք, որ Շենքը գտնվում է Վարդան Աճեմյան փողոցում, Գյումրու Կենտրոնական այգու հարեւանությամբ։ Երկհարկանի շինությունը «Կումայրի» պատմամշակութային արժեքների արգելոց-թանգարանի կառույցներից մեկն է։ Կառուցվել է 1860-ականներին՝ ալեքպոլցի առեւտրականներ Աբովյանների ու Խոյեցյանների տներն են եղել, հետագայում համալրվել են այլ կառույցներով՝ ռուսական բանակի կապի հանգույցն է կառուցվել, որն Ալեքպոլի համար դարձել է միակ փոստային բաժանմունքը։
Լուսանկարները՝ Դերենիկ Մալխասյանի Ֆեյսբուքյան էջից