Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի 14-ամյա բնակչուհին որոշել է օգուտ քաղել իր հայտնիությունից:

Ժելեզնոգորսկ քաղաքի բժիշկները պարզել են, որ 7-րդ դասարանի աշակերտուհին հղի է: Պարզվել է նաև, որ երեխայի հայրը 4-րդ դասարանի աշակերտ է: Դրանից հետո անչափահաս ծնողները մասնակցել են հեռուստատեսությամբ հեռարձակվող թոք շոուի և հայտնիություն ձեռք բերել:

 

Այժմ 14-ամյա աղջիկը դարձել է Ինստագրամի աստղ: Ապագա մայրիկն իր միկրոբլոգում արդեն ունի 70 հազար հետևորդ, որոնք վաստակել է մեկ շաբաթում:

 
 
 

Դաշան 11 շաբաթական հղի է, բայց նրա կյանքում դեռ ամեն ինչ նույնն է. գնում է դասի, լսում է ռեպ, սելֆիներ անում և խաղում ընկերների հետ:

 

Նշվում է, որ աղջկա ծնողները տեղյակ են հղիության մասին և նրանք որոշել են չընդհատել:

 

 
 
7
 
STOPPED