2019 թվականին Թուրքիայի բնակչության թվաքանակն աճել է 1,46 տոկոսով եւ կազմել 83 մլն 154 հազար 997 մարդ: Այդ մասին ասված է Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի (TՆİK) հաղորդագրության մեջ:

2019 թվականին երկրի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմել է 83154997 մարդ. տարեկան աճի տեմպերը փոքր-ինչ նվազել են 2018 թվականի համեմատությամբ:
Երկրի արական սեռի բնակչության բաժինը կազմել է 50,2 տոկոս (41 մլն 721 հազար136 մարդ), իգական սեռինը՝ 49,8 տոկոս (41 մլն 433 հազար 861 մարդ): Քաղաքային բնակչության թվաքանակը տարվա ընթացքում 92,3 տոկոսից աճել է մինչեւ 92,8 տոկոս: Գյուղական շրջաններում ապրում է երկրի բնակչության 7,2 տոկոսը:
Ինչպես նշվում է, ամենախտաբնակ քաղաքն առաջվա պես մնում է Ստամբուլը, որտեղ 2019 թվականին բնակվում էր երկրի ամբողջ բնակչության 18,66 տոկոսը՝ 15 մլն 519 հազար 267 մարդ, Ստամբուլին հաջորդում են Անկարան, Իզմիրը, Բուրսան եւ Անթալիան, հաղորդել է Sputnik-ը: