Ոստիկանությունը խուզարկում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակը։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քաղաքաշինության կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը․ «Այս պահին որևէ տեղեկատվություն չենք կարող տալ, ավելի ուշ ինֆորմացիա կլինի, կհաղորդենք»,- ասաց նա։
Հետաքրքրվեցինք՝ այս պահին Վահագն Վերմիշյանը տեղո՞ւմ է, կարո՞ղ ենք խոսել նրա հետ, կոմիտեի նախագահի օգնական-մամուլի քարտուղարը բացասական պատասխան տվեց։
Նշենք, որ Վերմիշյանի աշխատասենյակը գտնվում է կառավարության 3-րդ մասնաշենքում։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ Վահագն Վերմիշյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ չարաշահումների և հովանավորչության հանցակազմով, սակայն վերջինս հերքել էր իր առնչությունն այդ գործին: