ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակը Քրիստինե Մելքոնյանն է։

Նա 2000թթ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոնում' որպես հեռուստառադիոփորձագետ: «Նոյան տապան» հեռուստաընկերությունում աշխատել է որպես լուրերի հաղորդավար: Թղթակցել է «Ար» հեռուստաընկերությանը:

2000թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում:

2009-10թթ դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում: 2001թ-ից աշխատում էր «Առաջին» լրատվական ծրագրում' որպես մեկնաբան: Սակայն գրեթե 20 տարվա համագործակցությունից հետո ամիսներ առաջ լքեց Հանրային հեռուստաընկերությունը։

Նշենք նաև, որ երբ Գևորգ Կոստանյանը 2013թ․ նշանակվեց Գլխավոր դատախազ, Մելքոնյանը նրա մամուլի խոսնակն էր մինչև Կոստանյանի պաշտոնից հեռանալը։