Վաղը, ժամը 11-ին գումարվելու է ԱԺ արտահերթ նիստ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ օրակարգում ընդգրկված է «Իմ քայլի. երկու նախագծերը, եւ Վահագն Հովակիմյանի նախաձեռնությունը, որը թույլ է տալիս Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելիս շրջանցել ՍԴ դիմելը, եւ 37 պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով մինչեւ 2018-ի ապրիլ ընտրված ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվում են:

 

Հարցին, թե ինչու է իշխանությունը գնում արմատական փոփոխությունների, նա պատասխանեց,. «Արդեն հրապարակվել են ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը: վաղը մենք կունենանք բավական երկար ժամանակ հանգամանալից եւ համապարփակ քննարկելու բոլոր հարցերը: Ես վստահ եմ, որ բովանդակային, խորքային քննարկում է տեղի ունենալու, բոլորս կհասցնենք ծանոթանալ խմբակցությունների դիրքորոշումներին»:

 
 
 

Դիտարկմանը, որ «Իմ քայլից» Հովիկ Աղազարյանը, ով եւս նախգծի համահեղինակ է, նշել է, որ չի կարող 37 անձ համահեղինակ լինել, թեեւ ինքն էլ համահեղինակներից մեկն է, Մակունցը նշեց, որ ծանոթ չէ պարոն Աղազարյանի հնչեցրած մտքերին, չի կարող ոչինչ ասել:

 

Մակունցը չպատասխանեց հարցին, թե արդյոք 37 պատգամավորներն էլ մասնակցել են նախագծի մշակմանը: