Նոր Հայաստանում պետական մարմինների կողմից մեկ անձից կատարվող գնումների գործընթացը շարունակում է իր մեջ պոտենցիալ ռիսկեր պարունակել: Փորձենք հասկանալ, թե ում հետ են գնման պայմանագրեր կնքում ՀՀ մարզպետարանները, ովքեր են կանգնած հարյուր հազարավոր դրամների, եթե ոչ՝ միլիոնների պայմանագրեր ստացող ԱՁ-ի և ՍՊԸ-ի հետևում:
 
Եվ այսպես. Արարատի մարզպետարանը կես միլիոն դրամի համակարգչային սարքերի պահպանման և վերանորոգման ծառայությունների պայմանագիր է կնքել «Տարոն Կոմպ»-ի հետ, որի հիմնադիրն է Ռոբերտ Պողոսյանը:
 
 
Տեսնենք, թե ըստ տարեթվերի ինչ պայմանագրեր է ստացել այս կազմակերպությունը:
 
 
Ուշագրավ են նաև Տարոն կոմպի շահած տենդեռները:
 
 
Ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման՝ 600 հազար դրամի պայմանագիր Արարատի մարզպետարանը կնքել է նաև «Լսոֆտ ՍՊԸ»-ի հետ: ԼՍՈՖՏ ՍՊԸ-ի սեփականատերերը, ըստ պետռեգիստրի կայքի, հետևյալ անձինք են:
 
 
Արարատի մարզպետարանը պայմանագրեր է կնքել նաև այնպիսի ընկերությունների հետ, որոնց սեփականատերերը անհայտ են: Դրանցից է «Արարատ Աշխարհ» ՓԲԸ-ն:
 
 
Ընկերության շահած տենդեռները, սակայն, վերաբերվում են միայն Արարատի մարզին:
 
 
Նույն իրավիճակն է «Մարատ Եփրեմյան» ԱՁ-ի դեպքում, ումից մարզպետարանը 734 հազար դրամի ավտոմեքենայի պահեստամաս է գնել: Սույն ԱՁ-ի շահած տենդեռները հետևյալն են.
 
 
Արմավիրի մարզպետարանը 438,600 դրամի կենցաղային և հանրային սննդի նյութեր է գնել «ՄԱՏԻԳ ՍՊԸ»-ից, որի սեփականատերերը հետևյալ անձինք են.
 
 
Էլ ավելի հետաքրքիր իրավիճակ է Լոռու մարզպետարանում: Մարզպետարանը ոմն Վրեժ Մելքումյանից 600 հազար դրամի անվադող է գնել, ընդ որում՝ տեղեկատվությունն այս գործարքի մասով փակ է: Սակայն, հետաքրքիր է, որ Վրեժ Մելքումյան անուն ազգանունը այնքան էլ անհատ չէ Լոռու մարզում, համացանցում որոնելիս անմիջապես գտնում ենք Ալավերդի համայնքի ավագանու նախկին անդամների ցանկը, որտեղ կա մեզ արդեն ծանոթ անուն ազգանունը:
 
 
2019-ին էլ Լոռու մարզպետարանը ոչ բնակելի անշարժ գույքի վարձակալության՝ 630 հազար դրամի պայմանագիր է կնքել ոմն Սայադ Այվազյանի հետ: Այվազյանի շահած տենդեռները հետևյալն են.
 
Ուշագրավն այստեղ այն է, որ Սայադ Այվազյանի մասին տեղեկատվություն որոնելիս առաջին հերթին գտնում ենք հետևյալը՝ նա Լոռու ԳՀՏՍԾ Ստեփանավանի տեղամասի պետն է:
 
Նրա անունը ժամանակին շոշափվել է նաև ընտրություններին՝ նախկին իշխող քաղաքական ուժի անդամ լինելու համատեքստում:
 
Արագածոտնի մարզպետարանն իր հերթին 576 հազար դրամի սուրհանդակային կապի ծառայության պայմանագիր է կնքել «Հատուկ Կապ» ՓԲԸ-ի հետ: Այս ընկերության տնօրենը Միքայել Սամվելի Ղասաբօղլյանն է:
 
 
 
Ղասաբօղլյանի անունը, սակայն, առկա է նաև դատալեքս կայքում:
 
 
Ըստ Դատալեքսի՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա հանդիսանալով «Վիգուել» ՍՊԸ տնօրեն Արուսյակ Մանասյանի ծանոթը և նրա հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ, «նրանից տեղեկանալով, որ նրա տուրիստական ընկերություն դիմած հինգ քաղաքացիներ, ՂՀ Լատվիայի Հանրապետության դեսպանատնից ստացել են «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրեր, սակայն ՂՀ տարածք մուտք չեն գործել և անձնագրերում սահմանահատման վերաբերյալ դրոշմակնիքներ չկան, նշված անձանց սահմանահատման ժամանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ վերահսկողության աշխատակիցների կողմից խոչընդոտներ չառաջացնելու համար համաձայնվել է երեք դրվագով կատարել կաշառքի միջամտություն»: