Փոթորիկի ժամանակ Անգլիայում Jet2 ուղևորատար ինքնաթիռի վտանգավոր վայրէջքը հայտնվել է տեսանյութում՝ տեղեկացնում է Daily Mail-ը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է օդանավը թռչում դեպի թռիչքուղին անկյան տակ, այնուհետև սկսում է տատանվել քամու ուժգնացումներից: Հաջորդ կադրում օդանավը դիպչում է վայրէջքի գոտուն։

Նշվում է, որ տեսանյութն արվել է Արևմտյան Յորքշիրի Լիդս Բրեդֆորդ օդանավակայանում: