Սոչիում հորդառատ անձրեւների, ձյան եւ մերկասառույցի պատճառով հայտարարվել է փոթորկի վտանգի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հաստատվել է անձրևոտ և քամոտ եղանակ: Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին նախազգուշացնում են, որ հինգշաբթի երեկոյան եղանակը կտրուկ կվատթարանա:
«Փոթորկի նախազգուշացում: Տեղ-տեղ ուժեղ տեղումներ են կանխատեսվում: Լեռնային հատվածում հնարավոր է թաց ձյան' լարերի ու ծառերի վրա կպչում: Քամու ուժգնացումը մինչև 18 մետր է վայրկյանում, 500-1000 մետր տեղումներում տեսանելիության վատթարացում է, ճանապարհներին' մերկասառույց»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Հաղորդվում է, որ հինգշաբթիից շաբաթ օրերին ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա գտնվող լեռներում ձյան հուսինի վտանգ կա, 500 մետրից բարձր լեռներում' թույլ հուսինի վտանգ: Հանգստավայրի բոլոր օպերատիվ ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության: Փրկարարները խնդրում են բնակիչներին եւ հյուրերն զգոն լինել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Երեքշաբթի օրը Սոչիում անձրևաջրերը սողանքի, հեղեղների և ծառերի տապալման պատճառ են դարձել տարբեր շրջաններում, իսկ ձյունը լեռներում' հուսինի: