«Հրայր Թովմասյանը ՍԴ-ին ավելի մեծ լիազորություն է վերապահել, քան վերապահված է ՀՀ ժողովրդին, որը մեր երկրի իշխանության բարձրագույն կրողն է», -այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահի կողմից յուրացվել է ՀՀ ժողովրդին պատկանող իշխանությունը.

 

«Հենց ՍԴ-ում է թաղված շան գլուխը: Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարան է ուղարկվել որպես կոռումպացված, ապօրինի համակարգի «պահապան շուն»,-նշեց նա։

 
 
 

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ «շուտով լսելու եք շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը»։

 

«Հրայր Թովմասնյանի ու Սահմանադրական դատարանի, նրանք քմծիծաղով են նայում իրենց դեմ հարուցված քրեական գործերին, իրենց մասին արված բացահայտումներին, ինչո՞ւ են նրանք արհամարանքով նայում իրենց դատավարություններին, որովհետև նրանք սպասում են, հույս ունեն որ, ահա, շուտով, բան չմնաց, իրենց ՍԴ-ն բոլոր կոռուպցիոներներին կազատի պատասխանատվությունից ու շնագայլերի իրենց ոհմակը կհարձակվի ժողովրդի լավատեսությունը ծծելու, բայց մենք դա թույլ չենք տա, մենք նրանց կպարտադրենք ուրիշ մի գործողություն ու այսօր հավաքվել ենք այդ գործողության մեկնարկը տալու համար, մենք այսօր պետք է որոշում կայացնենք այս հարցը ժողովրդով լուծելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հույս հայտնեց, որ ԱԺ-ն որոշում կկայացնի համաժողովրդական հանրաքվե նշանակելու մասին։

 

Նա նշեց՝ այսօր Սահմանադրական դատարանը չի ներկայացնում ժողովրդին, ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանն ու այն պետք է հեռանա։