34-ամյա չինացի այն բժիշկը, որն առաջինն էր հայտնաբերել նոր կորոնավիրուսը ու բարձրաձայնել, որից հետո ոստիկանությունը, իշխանությունների հրահանգով, նրան հորդորել էր լռել, Չինաստանում այսօր միացավ այն 56Օ անձանց, ում կյանքը զոհ գնաց այս հիվանդությանը։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում 675 միլիոն դոլար հատկացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար, երբ միայն Չինաստանում արդեն գրանցվել է հիվանդության 28 հազար դեպք։
Վարակվածներից 33ՕՕ-ի մոտ հիվանդությունը շատ ծանր է։ Մինչ այժն ապաքինվել է միայն 982 մարդ։ Հինվանդությունը շարունակում է տարածվել Չինաստանից դուրս։ Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի տակ է առնվել 37ՕՕ ուղեւոր ու աշխատակազմ ունեցող մի զբոսանավ, որտեղ հիվանդության վիրուս է հայտնաբերվել 1Օ անձանց մոտ։