ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ և տեղին դիտողություն է արել Երևանի քաղաքապետին և քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին:

«Էս դոմիկը նոր է բացվել քաղաքապետարանի դիմացի այգում: Ուզում եմ հասկանալ, ես պարտավո՞ր եմ ամեն դոմիկի բորդյուրներն ու աստիճանները ֆիքսել, թե՞ այնուամենայնիվ կան մարմիններ, որոնք պատասխանատու են գոնե նոր կառուցվող կամ վերակառուցվող շենքերի մատչելիության համար»:

Թեև գրառումը անվանական չէ, սակայն հասկանալի է, որ այն ուղղված է Հայկ Մարությանին, որով քաղաքապետի ուշադրությունն է հրավիրում Երևանում հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման խնդիրների վրա: