Հազարավոր չղջիկներ «հարձակվել» են Ավստրալիայի հյուսիս-արևելքում գտնվող Քվինսլենդ նահանգի Ինգեմ քաղաքի վրա:
Աղմկոտ չղջիկների երամը թույլ չի տալիս տեղի բնակիչներին հանգիստ քնել, գրում է BBC-ն:
Նշվում է, որ քաղաքում չղջիկների թիվը վերջին ամիսների ընթացքում կտրուկ մեծացել է: Ավելի քան 300 հազար չղջիկներ բնակություն են հաստատել ծառերի վրա, մարդիկ բողոքում են աղմուկից և գարշահոտությունից:
The Sun-ի փոխանցմամբ՝ ծնողները երեխաներին դպրոց չեն ուղարկում՝ վախենալով դրանց հարձակումներից:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ փորձում են «համոզել» չղջիկներին վերադառնալ իրենց բնական կենսամիջավայր՝ անտառ:
Նշվում է նաև, որ Ավստրալիայում օրենքով արգելված է սպանել չղջիկներին: