Պետերբուրգում անցկացվող միջազգային մրցաշարի ժամանակ դաղստանցի ըմբիշ Հաջիմուրադ Մագոմեդովը հնարք կատարելիս անհաջող վայրեջք է կատարել և կոտրել պարանոցը:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ցավից ձայներ արձակում:

 

Մարտն անմիջապես դադարեցվել է: Մագոմեդովը պարալիզացված վիճակում հոսպիտալացվել է:

 
 
 
 
Նշվում է, որ 26-ամյա ըմբիշը ողջ է, սակայն նրա ձեռքերն ու ոտքերը պարալիզացված են: