Երևանում փողոցային առևտուրը վերացնելն այդպես էլ չի հաջողվում քաղաքապետ Հայկ Մարությանին:
Առավել խնդրահարույց է գլխավոր պողոտաներից մեկի՝ Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի հարակից տարածքը, որտեղ կարելի է հանդիպել վաճառքի դրված ամեն ինչի՝ սնունդից մինչև բրդյա գործվածքներ:
Այսօր պողոտայի կանգառներից մեկում քաղաքացիներն իրենց դժգոհությունն էին հայտնում տարածված հոտի պատճառով, բանն այն է, որ մի առևտրական կին ապխտած ձուկ էր վաճառում՝ առանց հերմետիկ փաթեթավորման:
Սիրուն չի, կարգի՛ն քաղաքապետ: