Վալենտինի օրվան ընդառաջ՝ Pornhub կայքը որոշել է հատուկ վիդեոծառայություն մատուցել:
Այսպես, օգտատերերը կկարողանան անձնավորված «վիդեոբացիկներ» պատվիրել իրենց սիրելիների համար: Ինչպես հայտնում է Mashable-ը, նրանց կշնորհավորեն հայտնի պոռնոդերասաններն ու պոռնոդերասանուհիները:
Նախագծին համաձայնվել են մասնակցել Ասա Ակիրան (Asa Akira) և Ռոդ Ջեքսոնը (Rod Jackson): Pornhub-ի փոխտնօրեն Քորի Փրայսը (Corey Price) նշել է, որ նման վիդեոբացիկները կօգնեն ավելի լավ տրամադրություն ունենալ Սբ. Վալենտինի տոնին:
Կայքը նաև տոնի կապակցությամբ պոռնոֆիլմերի սիրահարների համար այդ օրն անվճար կդարձնի «պրեմիում մուտքը»: