Ըստ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների՝ ողջ գիշեր ՀՀ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով և քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 23 մ/վ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակ են լինելու Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վարդենյաց և Ճամբարակի լեռնանցքները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է առայժմ զերծ մնալ վերը նշված ճանապարհներով երթևեկելուց: