Աֆրիկայի կենտրոնական մասում ապրում է յուրօրինակ տվա ցեղը, որի անդամներն ունակ են ծառերի վրա մագլցել կապիկների նման։ Նրանք ապրում են Ռուանդայի տարածքում և համարվում են ամենացածրահասակ ռասան. նրանց միջին հասակը 140 սմ է կազմում։ Տվա ցեղի անդամները մուգ մաշկ ունեն, որը, սակայն, մի փոքր ավելի բաց է, քան շատ այլ աֆրիկյան ցեղերինը։ Նրանց հիմնական առանձնահատկությունը, ինչպես նշվեց, հասակն է, որը միջինում 140 սմ է։ Ի դեպ, տղամարդիկ ավելի բարձրահասակ են, քան կանայք։
Գիտնականները մշտապես ուշադրություն են դարձեց տվա ցեղի վրա, սկաայն դրա գոյության փաստն ապացուցել հնարավոր է եղել միայն 19-րդ դարում։
Այս ցեղի ներկայացուցիչները հագուստի յուրահատուկ ոճ ունեն։ Տղամարդիկ նախընտրում են գոտկատեղին կապեր անել կաշվից կամ մորթուց։ Դիմացից և հետևից ծառի թփեր կամ տերևներ են ամրացնում։ Կանայք գրեթե մերկ են մնում։
Զբաղվում են հիմնականում որսորդությամբ, հատապտուղներ, մրգեր, սունկ, տարատեսակ բույսեր հավաքելով։ Որսն իրականացնում են աղեղների միջոցով, որոնք ինքնուրույն են պատրաստում։
Նախկինում տվայի ներկայացուցիչների վրա հարձակումներ էին գործում հարևան ցեղերի անդամները, ապա ուտում նրանց։ Պատճառն այն էր, որ նրանք հավատում էին, որ տվաները յուրահատուկ կախարդական ուժ ունեն, որը ստացել են նախնիներից։ Նրանք կարծում էին, որ տվաների միսն ուտելով գերբնական ուժ կստանան։ Հատկանշական է, որ Աֆրիկայի տարածքում մինչ օրս էլ գոյություն ունեն վայրի ցեղեր, որոնք մարդակերությամբ են զբաղվում և սնահավատ են։
Այս ցեղի ներկայացուցիչներին տառապնքների են ենթարկել նաև գաղութացման տարիներին։ Նրանց վաճառում էին, հանձնում կրկեսներին՝ որպես հրեշների։ Նրանց պահում էին վանդակների մեջ և ասում, որ մարդկային էվոլյուցիայի որոշակի փուլի ներկայացուցիչներ են։
Ներկայումս տվաներն ապրում են նախկինի պես. քաղաքակրթությունը նրանց չի մոտեցել։ Գիտնականները կարծոմ են, որ տվաներին իրենց կենսակերպը փոխել խանգարում է այն, որ նրանք խստորեն հետևում են ավանդույթներին ու կանոններին, որոնք թողել են նախնիները։ Ցավոք, այս ցեղի ներկայացուցիչներն ապրում են միջինում մինչև 25 տարի։