Փետրվարի 13-ին ծխամշուշը Պեկինում հասել է մարդու առողջության համար վտանգավոր մակարդակի: Այդ մասին հայտնել է Չինաստանի մայրաքաղաքի օդերևութաբանական ծառայությունը՝ տեղեկացնում է TASS-ը: Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ մակարդակի դեպքում առկա է «առողջության համար վտանգը արտակարգ պայմաններից»:
Չինաստանի մայրաքաղաքի առանձին շրջաններում օդում PM 2,5 մանրագույն կարծր մասնիկների խտությունը հասնում է 325 և ավելի մկգ-ի՝ 1 խորանարդ մետրում, ինչն առնվազն 13 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված անվտանգ նորման (25 մկգ՝ մեկ խորանարդ մետրում): Նման պայմաններում մունիցիպալ իշխանությունները սովորաբար ծանուցում են ուղարկում, որը հանձնարարում է դադարեցնել աշխատանքը կառույցներում, ծանր տրանսպորտի երթևեկությունը, ինչպես նաև կրճատել ձեռնարկությունների մի մասի աշխատաժամանակը: Սակայն այժմ մեգապոլիսում առանց այդ էլ ձեռնարկված են կարանտինային ռեժիմի բազմաթիվ միջոցներ, ներառյալ պաշտպանիչ դիմակների պարտադիր կրելը: Ինչպես նշում է «Չժունգո ժիբաո» պեկինյան թերթը, սպասվում էր, որ նոր կորոնավիրուսի բռնկման կապակցույթամբ արտադրության դադարեցման պատճառով օդի աղտոտվածությունը կպահպանվի բավականին ցածր մակարդակի վրա, սակայն դա տեղի չունեցավ: